Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իրավապաշտպաններ գրեթե չկան, որովհետեւ գրանտներ այդ ուղղությամբ այլեւս չեն տալիս․ Տիգրան Աթանեսյան

Հուլիս 19,2023 15:37

«Հայաստանում իրավապաշտպան չկա, բացի Ավետիք Իշխանյանից: Ավետիք Իշխանյանը մենակ քիչ է: Բոլոր այն իրավապաշտպանները, ում մենք տեսնում էինք մինչեւ, այսպես ասած, հեղափոխությունը, ընդամենը սորոսական էին, ընդամենը ֆինանսավորվում էին, դա բիզնես էր մարդկանց համար: Երբ օսմանյան թուրքերը մի 500 տարի առաջ հայերին արգելեցին զբաղվել ցանկացած գործունեությամբ, բացի առեւտրից եւ հողագործությունից, առաջացավ այդ խավը, որը մեր ազգից բավական դժվարությամբ է դուրս գալիս: Այսինքն, դու ընդամենն առեւտրական ես: Եվ այդ մարդիկ էլ էին առեւտրական. տեսեք՝ ինչ հսկայական գրանտներ էին ստանում, ինչեր էին խոսում… ո՞ւր են, չկա, որովհետեւ գրանտներ այդ ուղղությամբ այլեւս չեն տալիս: Մենք շատ տխուր, շատ թերզարգացած հասարակություն ենք եւ դա պետք է ընդունենք, որպես փաստ»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

Լրագրողը հետաքրքրվել էր արդեն նաեւ փաստաբանների թիրախավորման համատեքստում Հայաստանում գործող իրավապաշտպան կառույցների գործունեությունից, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի այն հայտարարությունից, որ Հայաստանը տարածաշրջանում ժողովրդավարության լուսավոր կետ է, ԵՄ պատվիրակության ղեկավարի՝ Հայաստանում ժողովրդավարության եւ բարեփոխումների մասին հայտարարություններից:

Տիգրան Աթանեսյանն արձանագրում է, որ միջազգային կառույցների մասին թյուր տպավորություն ունենք, որ նրանք գալիս են Հայաստանը զարգացնելու եւ ծաղկեցնելու, մինչդեռ նրանք «թքած ունեն Հայաստանի վրա», որովհետեւ իրենք կարծում են, որ Հայաստանը ռուսական ազդեցության տակ է եւ գալիս են Հայաստանն այդ ազդեցությունից հանելու՝ թքած ունենալով, որ այդ ընթացքում 5 հազար մարդ կսպանեն:

«Բացի այդ, եկեք ընդունենք՝ ո՞վ կարող է հարգել մի ազգի, որը Նիկոլ է ընտրում. իսկի մենք մեզ չենք հարգում»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:

 

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31