Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ում Honor սմարթֆոններ գնելիս տրամադրվում է Honor Choice X3 անլար ականջակալ

Հուլիս 19,2023 16:10

Մինչև օգոստոսի 7-ը «Յուքոմ» ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom առցանց խանութում Honor ապրանքանիշի մի շարք սմարթֆոններ ձեռք բերելիս գնորդները կստանան Honor Choice X3 կամ Honor Choice X3 Lite անլար ականջակալ։ Առաջարկը գործում է մասնավորապես 128 ԳԲ ներքին հիշողությամբ Honor X7 և Honor X9 մոդելների համար, որոնց մանրածախ գինը համապատասխանաբար 85900 և 117900 դրամ է, ինչպես նաև 256 ԳԲ ներքին հիշողությամբ Honor 70 մոդելի համար է, որի արժեքը 199900 դրամ է։

Honor 70-ի օգտատերերը սմարթֆոնի հետևի մասում կգտնեն երեք տեսախցիկ, այդ թվում՝ հսկայական 54-մեգապիքսելանոց Sony IMX800 լայն սենսորային տեսախցիկը առավել ընդգրկուն կադրեր ստանալու համար, ևս մեկ՝ 50 Մպ ուլտրալայն, ինչպես նաև 2 Մպ տեսախցիկները՝ պատկերի խորությունն ընդգծելու համար: Առջևի 32 Մպ տեսախցիկը կապահովի սելֆիների անթերի որակ, իսկ Multi-Video հնարավորությունը թույլ կտա տեսանյութեր ստեղծել միաժամանակ երկու տեսախցիկներով։

«Ucom-ում միշտ հնարավոր է գտնել արագագործ ու ժամանակակից մարդու պահանջներին համապատասխանող այնպիսի սմարթֆոն, որը Level Up կանխավճարային ու հետվճարային սակագնային պլանների համադրությամբ կդառնա կարևոր օգնական Ձեր ամենօրյա աշխատանքում», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Հավելենք, որ նշված Honor սմարթֆոնները հնարավոր է ձեռք բերել նաև առցանց ապառիկ տարբերակով, մինչև 36 ամիս մարման ժամկետով։ Ապառիկ գնման դեպքում Honor X7 սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել ամսական սկսած 1790 դրամից, Honor X9՝ ամսական սկսած 2460 դրամից, իսկ Honor 70 սմարթֆոնը՝ ամսական սկսած 4160 դրամից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31