Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի հրաժարականից հետո ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրեց Զավեն Մանուկյանի թեկնածությունը։
Նա այսօր բաց քվեարկությամբ՝ ձայների 15 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ, ընտրվեց համայնքի ղեկավար։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանն այս առնչությամբ գրել է․ «Շնորհավորում եմ բոլոր ախուրյանցիներին Ախուրյանում ժողովրդավարության հերթական հաղթանակի համար և իսկ մեր թիմին՝ Զավեն Մանուկյանի գլխավորությամբ, մաղթում եմ տքնաջան ու բարեբեր աշխատանք՝ ի շահ Ախուրյան համայնքի և բնակիչների։ Խոստանում ենք առաջիկա տարիներին Ախուրյանը վերածել մի մեծ շինհրապարակի՝ փոխելով համայնքի դեմքն ամբողջությամբ»։