«Ազատություն». Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է երեկ Վիեննայում Ավստրիայի արտգործնախարարի հետ ասուլիսի ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի արած հայտարարություններին՝ պնդելով, թե Արարատ Միրզոյանը, «մեկ անգամ ևս մեղադրելով Ադրբեջանին, առաջ քաշելով մի շարք անհիմն պնդումներ, անտարբերություն է դրսևորել տարածաշրջանում խաղաղության և կայունության նկատմամբ»։
«Եթե Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ, ապա պետք է դադարեցնի կեղծավորությունն ու մանիպուլյացիաները, կատարի իր միջազգային իրավական պարտավորությունները՝ խաղաղության գործընթացը հաջողությամբ ավարտելու համար», – ասվում է Բաքվի հայտարարությունում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: