Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանը միջազգային քրեական հանցագործություն է կատարում՝ ցույց տալով, որ վստահության միջոցներ չի ձեռնարկում. Մարուքյան

Հուլիս 19,2023 12:12

«Միջազգային հանրությունը Ադրբեջանից պահանջել է վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել և ուղիղ բանակցություններ սկսել ԼՂ–ի հայերի ներկայացուցիչների հետ։ Սրան ի պատասխան՝ քրիստոնյա հայերին «ինտեգրելու» փոխարեն, Ադրբեջանը սպանում է նրանց՝ կազմակերպելով տարբեր դիվերսիոն գործողություններ, ապա ոչնչացնում քրիստոնեական եկեղեցիներն ու հուշարձանները, հետևաբար՝ Ադրբեջանը քրիստոնյա հայերին ինտեգրելու ծրագիր չունի»,– «Թվիթերի» իր էջում գրել է Էդմոն Մարուքյանը։

Միջազգային հանրության լիբերալ ժողովրդավարական ինստիտուտները կամ պետք է ընդունեն, որ իրենք կիսում են Լեռնային Ղարաբաղի 120.000 հայերի, այդ թվում՝ 30.000 երեխաների սովի մատնելու, սպանությունների և էթնիկ զտումների քաղաքականությունը, կամ պետք է հստակ քայլեր ձեռնարկեն` դադարեցնելու մարդկության դեմ ուղղված այդ հանցագործությունները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31