Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության 2023 թ. կիսամյակային ամփոփագիրը

Հուլիս 19,2023 11:51
aac

2023թ. կիսամյակային ամփոփագիր 2023թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրավասու այլ մարմիններին սկզբնական տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև նախաձեռնված քրեական վարույթների շարժի վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում օրենքով վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 637 նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել է 273 քրեական վարույթ։

Տնտեսական ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 164 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 64-ը՝ պաշտոնական դիրքի չարաշահումների և յուրացումների, 74-ը՝ տնտեսական գործունեության զանազան խախտումների, այդ թվում՝ մաքսանենգ կամ կեղծ ապրանքագրերով ներմուծումների, ինչպես նաև հարկերից և տուրքերից խուսափումների, 19-ը՝ աշխատավարձի տրամադրում իրականում չաշխատող անձի, 7-ը՝ փոխհատուցման անօրինական տրամադրումների մասին։

Թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 56 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 50-ը՝ թմրանյութերի և հոգեմետ նյութերի մաքսանենգ ներմուծման, կամ իրացման, 15-ը՝ թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի անօրինական օգտագործման վերաբերյալ։

Նշված ժամանակաշրջանում ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչության քննիչների վարույթում եղել են 1194 քրեական վարույթներ, որոնցից վարչության քննիչների կողմից նախաձեռնվել է 318 քրեական վարույթ, 78 քրեական վարույթ ստացվել է այլ մարմիններից, վերսկսվել է 508 քրեական վարույթ, իսկ թվով 292 քրեական վարույթ փոխանցվել է 2022 թվականից:

Հաշվետու ժամանակաշրջանում քննչական գլխավոր վարչության վարույթում քննված քրեական վարույթներից դատարան է ուղարկվել 71 քրեական վարույթ` 117 անձանց նկատմամբ, կարճվել է 45-ը, 488 քրեական վարույթ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, 90 քրեական վարույթ միացվել է վարչությունում քննվող այլ քրեական վարույթների, վարութային և ապացուցողական գործողություններն ավարտվել են 391 վարույթով, իսկ 109 քրեական վարույթների նախաքննությունը շարունակվել է:

Հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված և քննված քրեական վարույթներով, ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 15.679.975.057 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 11.567.717.001 ՀՀ դրամ, իրավաբանական անձանցը` 1.315.460.972 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանցը` 2.796.797.084 ՀՀ դրամ:

Ընդ որում, նշվածներից նախաքննության փուլում վերականգնվել է պետությանը պատճառած վնասից 56.072.649 ՀՀ դրամը:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31