Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զեղչերի, այդ թվում ակցիաների համար սահմանված օրենսդրական կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո՝ 2022 թվականի օգոստոսի 1-ից սկսած իրականացրել է վերահսկողական միջոցառումներ:
Ուսումնասիրվել են շուրջ 80 ակցիաներ, այդ թվում՝ զեղչեր, որի արդյունքում հարուցվել են թվով 35 վարույթներ: Վարույթներից 34-ն ավարտվել է, 1-ը դեռևս ընթացքում է:
Ավարտված 34 վարույթներով պատասխանող տնտեսավարող սուբյեկտներից 31-ը ընդունել են իրենց վերագրվող իրավախախտումների փաստը, որից 15-ը միջնորդել են կիրառել արագացված վարույթներ:
Ընդունված որոշումների արդյունքում ընդհանուր նշանակվել է շուրջ 86,2 մլն ՀՀ դրամի չափով տուգանք և 15 նախազգուշացում։
Կարդացեք նաև
24 ակցիաների, այդ թվում՝ զեղչերի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել կամ դրանք ունեցել են նվազ կարևորություն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ