«Ժողովուրդ» օրաթերթին ԲԴԽ աղբյուրները հայտնեցին, որ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ պաշտոնավարումը դադարեցված ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Տիգրան Պետրոսյանը հանրագիր է ներկայացրել ԲԴԽ անդամներին, որով առաջարկել է կարգապահական վարույթ հարուցել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի նկատմամբ վերջինիս կողմից դատավորի վարքագծի կանոնի խախտման, այն է՝ դատավորների կարգապահական վարույթների ընթացքում վարույթի կողմ հանդիսացող ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ առանձին հանդիպումներ ունենալու համար:
Հիշեցնենք, որ ԲԴԽ շենքի մոտ գտնվող, ենթադրաբար Գ. Մինասյանին պատկանող սրճարանում այդպիսի մի հանդիպման փաստին ԶԼՄ-ներն արդեն անդրադարձել են, նույնիսկ հրապարակվել է հանդիպումներից մեկի տեսանյութը, հանդիպումների փաստն իր հարցազրույցում հաստատել է Գրիգոր Մինասյանը, իսկ Կարեն Անդրեասյանն էլ այն չի ժխտել: Այսինքն՝ ակնհայտորեն կա շահերի բախում: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել հանրագիրը ամբողջությամբ, որտեղ փաստարկված է, թե օրենքի ինչ կետեր է խախտելմ Անդրեասյանը՝ իր ընկերոջը՝ նախարար Մինասյանին հանդիպելով: Ու հետաքրքիր է, թե ինչ որոշում կկայացնեն ԲԴԽ անդամները: Եթե նրանք չիրացնեն օրենքով իրենց վերապահված լիազորությունները և Կ. Անդրեասյանի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցեն, ապա դա կնշանակի, որ այսուհետ Հայաստանի Հանրապետությունում բոլոր դատավորները դատարանների շենքերի մերձակա հասարակական սննդի օբյեկտներում կարող են անարգել հանդիպել իրենց վարույթում գտնվող գործերով կողմերին և շփվել նրանց հետ, քննարկել գործի հանգամանքները:
Տիգրան Պետրոսյանի կողմից ներկայացված հանրագիրը՝ ստորև:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում