Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ է տեղի ունենում «ժողովրդավարական տրանզիտը»

Հուլիս 19,2023 10:00

Ո՞վ կարող է կանգնեցնել Ջո Բայդենին, եթե ԱՄՆ նախագահն ընդունի իր պետության համար ակնհայտորեն սխալ, կործանարար որոշումներ: Պայմանական «ՔՊ-ականը», այսինքն՝ մարդը, որը խոսում է պոպուլիստական-դեմագոգիկ կլիշեներով, այս հարցին կպատասխանի «հպարտ» հայտարարությամբ՝ «ԱՄՆ ժողովուրդը»: Բայց այդ երկրի ավելի քան 250 տարվա փորձը ցույց է տալիս, որ պետական համակարգի ներսում դրված են հայտնի «զսպման եւ հավասարակշռման» մեխանիզմները, որոնց միջոցով քաղաքական, պետական վերնախավը կարողանում է ուղղել երկրի առաջին դեմքին, եթե նա գնում է սխալ ճանապարհով: Այդ մեխանիզմները հայտնի են՝ մասնավորապես, զսպող դեր են խաղում Կոնգրեսը եւ Գերագույն դատարանը:

Ո՞վ կարող է կանգնեցնել Պուտինին, Էրդողանին, Ալիեւին: Դարձյալ պայմանական «ՔՊ»-ականը կասի՝ «Ռուսաստանի (Թուրքիայի, Ադրբեջանի) ժողովուրդը՝ նրանք ընտրել են իրենց լիդերին, նրանք էլ կփոխեն, եթե նա սխալ ճանապարհով կգնա»: Բայց նախ՝ «ընտրել են» արտահայտությունը այդ երկրներում գոյություն ունեցող համակարգերում բավականին վիճահարույց է, երկրորդ՝ եթե նույնիսկ «ընտրել են», դա քիչ է: Պետության առաջին դեմքերը պետք է զրկված լինեն ինքնագլուխ որոշումներ ընդունելու հնարավորությունից:

Հայաստանի վարչապետ Փաշինյանի այսօրվա քաղաքականությունն ակնհայտորեն տանում է Արցախի ժողովրդի ցեղասպանության եւ Հայաստանի ինքնիշխանության կորստի ուղղությամբ: Դա պարզ է ցանկացած քիչ թե շատ գրագետ մարդուն, այդ թվում նաեւ՝ այս իշխանության ներկայացուցիչներին: Թե որն է այդ դեպքում նրանց մոտիվացիան՝ չխորանանք: Ո՞ր դեպքում կարող են ստեղծվել «զսպման եւ հակակշռման» մեխանիզմներ: Միայն մի դեպքում՝ եթե իշխանությունը փոխվի ընտրությունների միջոցով, եւ այդպիսի իշխանափոխության կայուն ավանդույթ ստեղծվի: Հեղափոխությունները, «հեղկոմներն» ու «տրիբունալները» մեզ կտանեն ճիշտ հակառակ ուղղությամբ՝ կձեւավորվի ավելի անվերահսկելի եւ «ոչ հաշվետու» իշխանություն: Ճիշտ ուղղությունն այն է, որ ներկա եւ ապագա գործող իշխանությունները (այն, ինչ քաղաքագիտական գրականության մեջ կոչվում է incumbent) մի քանի անգամ պարտվեն ընտրություններում եւ զգան, որ իրենք փոխարինելի են: Եթե գիտես, որ հավերժ չես իշխելու, ապա ինքդ՝ ինքնակամ ստեղծում ես քո սխալները շտկող մեխանիզմ՝ որովհետեւ քո նպատակն այդ դեպքում դառնում է ոչ թե աթոռին հավերժ նստելը, այլ հնարավորինս քիչ ճակատագրական սխալներ գործելը:

Ահա թե ինչու են կարեւոր բոլոր մակարդակների ընտրությունները, որքան էլ քաղաքացիները դրանց նկատմամբ թերահավատ լինեն: Մասնավորապես, եթե Երեւանի ավագանու ընտրություններում ՔՊ-ն եւ իր արբանյակները պարտվեն, դա ժողովրդավարական բարեփոխումների («տրանզիտի») որոշակի ազդակ կլինի:

2019 թվականին Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթեց ընդդիմության թեկնածուն՝ Էքրեմ Իմամօղլուն: Իշխանությունը չեղարկեց ընտրությունների արդյունքները, բայց նոր ընտրություններում հաղթեց նույն գործիչը: Իսկ 2022 թվականի դեկտեմբերին Իմամօղլուն դատապարտվեց 2 տարի 7 ամիս ազատազրկման, նրան նաեւ արգելվել է զբաղվել քաղաքականությամբ: Թուրքիայում «ժողովրդավարական տրանզիտ» տեղի չի ունեցել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան
    Դասագրքային ճշմարտություններ եք թվարկում: Ձեր ասածը բոլորին է հայտնի, իսկ ինչու եք մոռանում Պինոչետի մասին: Մարդը տեսավ, որ իր երկիրը կործանվում է, ուժով գրավեց իշխանությունը եւ մարդկային բազմաթիվ կյանքների գնով ստեղծեծ ողջ աշխարհին հայտնի Չիլին՝ չիլիական հրաշքը:
    Կամ ԱՄՆ Սահմանադրության հայրերը: Ստրկատերեր էին, բայց գրել են մի Սահմանադրություն, որ ստրուկի շահերից է, տիրոջ շահերից չի:
    Այսինքն խնդիրը ժողովրդի եւ պետության համար շահեկան եւ երկարաժամկետ նպատակ սահմանելն է:

  2. Սահակ Հակոբյան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան
    Թուրքիայում նստած քաղաքապետին հիշում եք, իսկ ՀՀ ում նստած քաղաքապետերին ոչ՞
    Հանրապետական են դրա համար՞
    Հայաստանում ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ պետք է իրկան հակակշիռների մեխանիզմ ստեղծել, այն է Ո մի քաղաքական ուժ, ինչքան էլ <> ձայն հավաքի միանձնյա իշխանություն չպետք է ձևավորի, պարտադիր ՀՀ Ոստիկանապետը և Գլխավոր դատախազը Ընդդիմության կողմից պետք է նշանակվեն և այլն։
    Սակայն ասեմ Ձեզ, որ շատ եք տարված ԱՄՆ հակակշիռներով, սակայն իրականում այնտեղ որոշող խմբակը ոչ մի կապ չունի ոչ Պառլամենտի /սենատի/, ոչ թլ դատարանի հետ
    Դա լրիվ այլ ուժեր են և նրանց դեմ գնացողները կամ իշխանազրկվում են /Նիքսոն, Թրամպ/ կամ սպանվում /Քենեդի/

  3. Nimar says:

    Հետաքրքիր կլիներ կարծիք լսել հայտնի 7 շրջանների բնակչության ճակատագրի մասին, ինչպես կարելի է անվանել նրանց հետ կատարվածը։ Ի դեպ, այնտեղ մարդիկ բազմապատիկ ավելի շատ էին, քան Արցախի բնակչությունը։ Ի՞նչ եղավ նրանց հետ։ Ի՞նչ է պատահել նրանց ունեցվածքին ու տներին:
    Արժեհամակարգի դեֆորմացիան, որը բխում է սեփական հավերժական ու անհերքելի անսխալականությունից, վաղ թե ուշ կուրացնում է դրա կրողին։
    Ինչ ցանում ես, այն էլ հնձում ես: Ժամանակն անվրեպ է դատում:

    • Պարոն Himar,
      Ցանել-հավաքելու և ժամանակի մասին: Բազմաթիվ օրինակներ կան երբ չարիք ցանողը բարիք է հավաքել ու կուտակել, կուտակել դարձել փաստացի տիրակալ: Ժամանակը որպես հարցեր որոշող նույնպես անարդյունավետ է բերել` ժամանակն աղախինի պես սպասարկել է տիրակալներին: Բիբլիան, որից Դուք մեջբերում եք, գրել են մահկանացու, շահ հետապնդող մարդիկ ու, հետևաբար, հավերժական ու անհերքելի անսխալական ճշմարտուտյունների աղբյուր չէ:

  4. Պարոն Աբրահամյան,
    ԱՄՆ-ում գործում է տրիբւնալ` այն կոչվում է court of justice – Federal tribunals in the United States are those tribunals established by the federal government of the United States for the purpose of resolving disputes involving or arising under federal laws, including questions about the constitutionality of such laws.
    Իսկ նիկոլին դատելու հարմալ ձևաչափն է` questions ‘about the constitutionality of such laws’

  5. Պարոն Աբրահամյան,
    Ինքներդ ասացիք`
    ‘Հայաստանի վարչապետ Փաշինյանի այսօրվա քաղաքականությունն ԱԿՆՀԱՅՏՈՐԵՆ տանում է Արցախի ժողովրդի ցեղասպանության եւ Հայաստանի ինքնիշխանության կորստի ուղղությամբ:’
    Ըստ Ձեզ,
    էնվեր, քեմալ ու թալեաթ փաշաների չավարտված գործը ավարտում է փաշինյանը… Ինչո՞ւ է անգործ ՀՀ ԱԱԾ-ը: Խնդրում եմ Ձեր հաջորդ հոդվածը նվիրեք այս հարցին: Կամ ‘Ովքեր են մեր օրերի էնվերը, քեմալը, թալեաթը հայկական իրականությունում:’

  6. Լավատես says:

    Մեզ օրենքով օտարել են մեր հողից, ջրից, օդից, ընդերքից, Լոռվա, Արցախի թե Շիրակի եւ նմանապես բոլոր շրջանների բոլոր անխտիր հողերն ու ջրերը օդն ու ընդերքը իր քաղաքացի տերը պետք է ունենա, որը պետք է խնամի, պաշտպանի, զարգացնի իր սեփական հողակտորը եւ փոխանցի իր սերունդներին: Քաղաքում բարձրահարկ շենքի տակի հողը պետք է պատկանի այդ շենքի այն բնակիչներին, ովքեր այդ երկրի քաղաքի շրջանի համայնքի շենքի քաղաքացիներ են, իսկ արտասահմանի քաղաքացիներին հողի ջրի օդի ընդերքի սեփականության իրավունք չպետք է տրվի: Քաղաքացին պատասխանատվություն է կրում իր սեփականության նկատմամբ լավ թե վատ վերաբերմունքի համար, եթե լավ է վերաբերվում, քան միջին քաղաքացին, նրան պարգեւատրում են, իսկ եթե վատ՝ ապա ծայրահեղ դեպքում՝ զրկում սեփականության իրավունքից: Այն ինչ այսօր կատարվում է աշխարհում՝ դա այս ծայրահեղ դեպքն է, երբ վարձու աշխատողներին եւ գործարարներին զրկում են սեփականությունից, ինչպես ժամանակին վաուչերներով խաբեցին ու զրկեցին ազգային սեփականությունից եւ օլիգարխների միջոցով սրբեցին տարան դուրս եղած չեղածը, այսօր էլ թվային դրամով կխաբեն ու ժողովրդին բոմժ կդարձնեն: Հույս չդնենք զարգացած երկրների վրա, նրանց ղեկավարությունը նույնքան զոմբի է, ինչ մեր այս երեսուն տարվա զոմբիները: Մեր հույսը մեր զինվորն է, մեր մտավորականը, մեր ոչզոմբի պետական հայերն են, ինչպես նաեւ ոչզոմբի քաղաքական հասարակական գործարար հայերն են: Ոչզոմբի հայերով միավորվենք, ուժեղանանք, որ փրկենք մեր շատ սիրելի, բայց զոմբիացած ազգակիցներին եւ ընդգրկենք մեր շարքերը: Այսօր զոմբիացման օպիում դլյա նարոդա՝ դա հեռուստացույցն է, զոմբիներ բոլոր երկրների, անջատեք հեռուստացույցը եւ մտեք համացանց՝ լիքը հոյակապ հայեր կգտնեք համացանցում:

  7. Հ. Շ. says:

    Էրտողանը, դէպի նախագահութիւն իր ճանապարհը սկսած է, ընտրուելով՝ Իսթանպուլի քաղաքապետ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31