Կար սովետական կարգեր, կային եւ սովետական համատիրություններ բոլոր համայնքներում, անգամ կային դրանց մասնաճյուղերը, որոնք սպասարկում էին բնակչության կարիքները. որեւէ վթարի դեպքում՝ լինի բնակելի շենքի հետ կապված կամ բնակարաններում, որեւէ խափանման դեպքում (հատկապես ջրամատակարարման խափանման ժամանակ), ահազանգը ստանալուց հետո, անմիջապես գալիս էին եւ վերացնում բոլոր տեսակի խափանումները եւ փոխարենը պետությանը մուծվում էր շատ չնչին գումար (ամսական), բոլոր բնակիչները գոհ էին համատիրություններից։
Փլվեցին սովետական կարգերը, փլվեցին եւ տակնուվրա եղան նաեւ համատիրությունները, այդտեղ աշխատող վարպետները եւ բանվորները ահազանգի դեպքում էլի հաճախում են բնակարաններ, շենքեր եւ այն, որ առաջ կատարվում էր անվճար (չնչին գումար՝ բնակչի մուծածը չհաշված), այժմ այդ նույն վարպետները բնակարան մտնելով եւ որեւէ աշխատանք կատարելու համար պահանջում են իրենց ուզած գումարը, այսինքն՝ մոտ 15-20 անգամ ավելի, քան կարժենար։ Ելնելով այդ հանգամանքից, ներկայումս բնակիչն այլեւս չի մուծում այն չնչին գումարը, ինչ մուծում էր նախկինում: Եթե համաձայն չես լինում այդ իբր 35 տարվա պարտք մնացած հազարավոր դոլարների հետ, անամոթավարի առաջարկում են «պարտքը» մուծել։
Մի խոսքով, համատիրությունները դարձել են ավելորդ կոռումպացված հիմնարկներ, այն ի սպառ պետք է վերացվի, փոխարենը ստեղծվի կոոպերատիվ կազմակերպություն՝ իր մոտավոր գնացուցակով։ Բավական է ժողովրդին թալանել եւ զերծ մնալ պատասխանատվությունից, թե չէ համ ամսական վճարն են ուզում, համ բնակչի գրպանը մտնել են ուզում, այն էլ իրենց անհատական գնացուցակներով, որը կոռուպցիայի մի տեսակն է, բայց ավելի վատը, քան նախկիններում, համարյա չգործող «թեժ գիծն» է։ Գնում են վթարի վայրը, երբ ցանկանան, հրատապ միջամտությունը չի գործում, ամեն ինչ ինքնահոսի է վերածված։
Թող կարդան վերոհիշյալը Ազգային ժողովի պատգամավորները եւ եզրահանգման գան։
Կարդացեք նաև
ՋԵՄՍ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Բժիշկ, թոշակառու
«Առավոտ» օրաթերթ
18.07.2023