Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանն առաջարկում է

Հուլիս 18,2023 23:45

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն գրում է.

Արցախի համաժողովրդական շարժումը հանուն Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության՝ կարգավիճակի, որոշարկման համար է, ուստի նպատակ ունենալով օժանդակել Արցախում սկսած շարժմանը, առաջարկում եմ.

  1. Հավաքի անունից դիմել ՀՀ իշխանություններին՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրելու պահանջով, նվիրված Հաագայի դատարանի որոշումը չկատարելու հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին։
  2. Շարժման անունից դիմել Արցախի իշխանություններին՝ պահանջելով ճանաչել Կոսովոյի անկախությունը, շեշտելով, որ հիմա արցախահայությունը գտնվում է նույն իրավիճակում, որում կոսովյան ալբանացիներն էին 1998-1999 թվականներին։
  3. Պահանջել ՀՀ իշխանություններից դիմել ՄԱԿ-ի էթնիկ զտումների և ցեղասպանության կանխարգելման հանձնաժողովին՝ հիմնավորելով իրավիճակը բնորոշող 14 կետերի առկայությունը Արցախում։
  4. Կազմել Էթնիկ զտման և ցեղասպանության վտանգը հիմնավորող փաստաթուղթ, որը Արցախյան շարժման անունից ուղարկել ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ 5 երկրների իշխանություններին։
  5. Կոչ անել ՀՀ-ին և աշխարհասփյուռ հայությանը, օգտագործելով սեփական ներուժը և կապերը Երևանում, Վաշինգտոնում, Փարիզում, Մոսկվայում, Բրյուսելում, Վիեննայում, Ստրասբուրգում, Լոնդոնում, Բեռլինում և հնարավորության դեպքում նաև այլ քաղաքներում կառավարության շենքերի դիմաց, առավոտյան 9-11-ին կազմակերպել «Արցախի դեսպանատուն» անվանումով պիկետներ, հաջակցություն արցախահայության։

Կարծում եմ՝ այս քայլերի իրականացումը կուժեղացնի շարժման նախաձեռնողների զինանոցը և նրանց ձայնն աշխարհում լսելի ու ընկալելի կդարձնի՝ նպաստելով Բերձորի միջանցքի հնարավորինս արագ բացմանը և ոչ միայն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31