Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շարժումն անթույլատրելի է համարում այդ ճանապարհի օգտագործման մասին որևէ հայտարարություն

Հուլիս 18,2023 20:45

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման երիտասարդական թևի  նախաձեռնությամբ այսօր  բետոնե արգելապատնեշներ են տեղադրվել Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ ճանապարհի սահմանագծին:

Շարժումն անթույլատրելի է համարում այդ ճանապարհի օգտագործման մասին որևէ հայտարարություն: Մենք դա համարում ենք կարմիր գծերի խախտում և Արցախի հայաթափման ուղիղ ճանապարհ: Սա արցախահայության համար ճանապարհ է դեպի երկրորդ Սումգայիթ:

Շարժման երիտասարդներին միացել են նաև ասկերանցիները: Ակցիայի մասնակիցներն ընդգծել են, որ Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չէ և իրենք պատրաստ են  դիմանալ ցանկացած զրկանքի՝ հանուն ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախի:

Արցախի անվտանգության և զարգացման ճակատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31