Լրահոս
Օրվա լրահոսը

Թերսնումը և հոգեկան լարվածությանը խարխլել են արցախցիների առողջական վիճակը. Արցախի Առողջապահության նախարար. «Արցախպրես»

Հուլիս 18,2023 20:03

Բանջարեղենի և մրգի պակասը Արցախի բնակչության շրջանում առաջ է բերում առողջական լուրջ խնդիրներ. այդ առումով իր սև գործն է անում նաև հոգեկան լարված վիճակը:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր` հուլիսի 18-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ԱՀ Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը:

«Այդ խնդիրները հատկապես առկա են երեխաների, հղիների շրջանում: Թերսնումը և ոչ առողջ սննդակարգ ունենալը առաջին հերթին բերում է դիմադրողականության անկման, իսկ դա առաջացնում է տարբեր հիվանդություններ՝ մաշկային, նյարդային: Սնունդը մարդու առողջության ապահովման առաջին գրավականն է, իսկ այսօր մեր խանութներում ոչինչ չկա: Գուցե այլ երկրներում ապրողների համար շատ դժվար կլինի պատկերացնել ասածս: Որպեսզի պատկերավոր լինի, իմ սերնդակիցները կարող են հիշել Սովետական միության անկման ժամանակաշրջանը և պատկերացնել մեր վիճակը», – նշել է նախարարը։

Նա ընդգծել է, որ, բացի թերսնումից, արցախցիները թշնամու կողմից պարբերաբար ենթարկվում են հոգեկան տրավմաների, ինչն ավելի ողբերգական է դարձնում իրավիճակը։

«Մարդիկ 24 ժամ մտահոգ են այս խնդիրներով, ինչը բերում է դեպրեսիաների։ Կարող ենք վստահորեն արձանագրել, որ մենք կարիք ունենք նաև հոգեբանական աջակցության: Իսկ Արցախի հոգեբանները, վստահ եմ, մի քանի անգամ ավելի ծանրաբեռնված են աշխատում: Ես կցանկանայի հորդորել մեր քաղաքացիներին հանդուրժող լինել միմյանց հանդեպ, որովհետև բոլորս գերլարված վիճակում ենք»,-ընդգծել է Վ. Թադևոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31