Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ կայացավ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի վարչության ընդդեմ Վահագն Վերմիշյանի, Մարգարիտ Վերմիշյանի եւ Սուսաննա Վերմիշյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին դատական նիստը։
Հերթական արձակուրդում գտնվելու պատճառով այսօրվա նիստին չէր ներկայացել հայցվորի ներկայացուցիչ, դատախազ Նաիրա Արտաշեսյանը, որը գրավոր միջնորդել էր, որպեսզի այս դատական նիստը հետաձգվի, ինչին պատասխանող կողմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կոչուբաեւը չառարկեց։
Հաշվի առնելով նաեւ Վահագն Վերմիշյանի՝ այս գործով դատավարությանը իր ներկայությունն անպայման ապահովելու ձեռագիր միջնորդությունը՝ դատավոր Կարապետ Բադալյանը որոշեց բավարարել հայցվոր եւ պատասխանող կողմերի միջնորդությունները եւ գործի քննությունը հետաձգեց։
Հաջորդ նախնական դատական նիստը նշանակվեց սույն թվականի օգոստոսի 31-ին, ժամը 14։00-ին։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ