Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ական այն պատգամավորները, որոնք տեսնում են Արցախն Ադրբեջանի կազմում, թող փորձնական կես տարով ընտանիքներով տեղափոխվեն Ադրբեջան. Անուշ Սեդրակյան

Հուլիս 18,2023 18:18

Անուշ Սեդրակյանի ֆեյսբուքյան գրառումը

Իսկ հիմա թշնամու մասին:

Ովքեր են մեր թշնամիները:

Առաջին հերթին արտաքինները, որտեղ ոմանք ներառում են ռուսներին (օրինակ՝ ես, իսկ ոմանք ընդհակառակը`ասենք, իմ ընկեր Արմեն Աշոտյանը):

Ինչու դա էական չի այս պահին:

Բացատրեմ: Դա երկարաժամկետ ծրագիր է: Գեոպոլիտիկ հաշվարկները հետո կանենք:

Ինչ խնդիր կա հիմա

1.Իշխանության ներկայացուցիչները, ՀԿ-ականները, ինԾիլիգենցիան ընկած ամենուր կաթացնում են, որ Արցախը Ադրբեջանինն է և հայ ժողովուրդը համամիտ է դրա հետ:

2.Ինստիտուցիոնալ ընդդիմադիրները, վարձու պոլիտտեխնոլոգները, ավելի ճիշտ պոլիտխոտանը աբստրակտ կոչեր են անում առ ոչինչ, պախարակելով մյուսների նախաձեռնությունները`փոշիացնելով անկախության դիսկուրսը:

Թշնամին նա է, որ էքզիստենցիալ վտանգի դեպքում ստեղծում է ալտերնատիվ դիսկուրս: Դրա համար կապ չունի որ ռուս-արևմտամետ խաղերի մեջ մենք հետո ոնց ենք պայքարելու: Կապ ունի, թե ոնց մենք հիմա կպահենք մեզ արցախյան դիլեմայի վերաբերյալ: Որովհետև յուրայինին մատնող ազգը երբեք չի կարող հավակնել որևէ դերակատարման:

Գործնական երկու առաջարկ ունեմ

1.Պահանջում եմ, որ Արցախի խնդրով իշխանության եկած և նստած ՀՀ նախագահները Մեկ նախադասությամբ արտահայտեն իրենց դիրքորոշումը

Ա)Ես`Լևոն Պետրոսյանս համաձայն եմ (համաձայն չեմ), որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Ի վերջո`պիտի լսենք էդ «այո»-ն կամ «ոչ»-ը: Պահանջեք արագ:

2.Պայման դնել: ՔՊ-ական բոլոր այն պատգամավորները, որոնք տեսնում են Արցախը Ադրբեջանի կազմում, թող փորձնական կես տարով ընտանիքներով տեղափոխվեն Ադրբեջան:

Եթե կես տարուց հետո ամեն ինչ նրանց կյանքում բարեհաջող կընթանա, այնժամ մենք կհամոզվենք, որ զուր ենք դրսևորել այդպիսի անհանդուրժողական մոտեցում:

Թշնամին դա բացահայտ պատասխանների բացակայությունն է: Պահանջեք այդ պատասխանները: Բոլորից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Շատ ճիշտ է ասում Անուշը, պետք է բոլորը բացեն իրենց խաղաքարտերը, ժողովուրդը պետք է իմանա ով ով է։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31