Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղությունն արևմտյան թևի համար ռուս-իրանական, մասնակի չինական, հնդկական ազդեցության դուրսմղումն է տարածաշրջանից»․ Արման Աբովյան

Հուլիս 18,2023 17:27

«Պետք է ընդունել, որ իշխանությունը, ի տարբերություն այն մարդկանց, որոնք հասկանում են, որ իրավիճակը գնում է արհավիրքի, ասում է՝ ինչ անել։ Այլ բան է, որ խրախուսում են արհավիրքը։ Բայց իշխանությունը հստակ սցենար է ասում»,-«Շրջափակում. օր 220» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։

Նախկին պատգամավորը հանրությանը հորդորեց չհավատալ իր ձևակերպմամբ՝ այն հեքիաթներին, թե ռեսուրս չունենք, ինչո՞վ պիտի կռվենք, պատերա՞զմ եք ուզում։ Նա վստահեցրեց՝ այդ ամենը ժողովրդին հիմարացնելու համար է․ «Երբ ասում ենք՝ ռեսուրս չունենք, դա նշանակում է՝ թշնամուն հրավիրում ենք երկիր, որ մեզ խփի, քանի որ ռեսուրս չունենք։ Դա սուտ է, քանի որ ռեսուրս էլ ունենք։ Խնդիրն այն է, թե ինչ նարատիվով է այն օգտագործվում»։

Ըստ նրա՝ մարդկանց մի խումբ սիրում է խաբված լինել։ Նրանց Արման Աբովյանն ասաց․ «Եթե դու հրաժարվում ես ընդունել, որ պատերազմ է ընթանում ՀՀ-ի և Արցախի հանդեպ, դրանից պատերազմը չի դադարում»։

Ըստ նրա՝ խաղաղությունը գործընթաց է, վերջնակետ չէ․ «Այդ գործընթացի հիմքում ընկած է երկու գործոն՝ պետք է հակառակ կողմը խաղաղություն ուզենա, որը չի ուզում և այն աշխարհաքաղաքական կենտրոնները, որոնք մոդերացիա են անում տարածաշրջանում, իրենք էլ պետք է ուզենան խաղաղություն՝ համաձայն մեր տեսլականի։ Օրինակ՝ գիտե՞ք խաղաղություն ասվածը արևմտյան թևի համար ինչ է․ ռուս-իրանական, մասնակի չինական և հնդկական ազդեցության դուրսմղումն է տարածաշրջանից։ Դուրսմղումը լինելու է մեր բոլորի կյանքի հաշվին։ Փաստն այն է, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ իրականացնում են ցեղասպան գործողություններ, բայց գեթ մեկ պատժամիջոց իրենց հանդեպ չի կիրառվել։ Սա է արևմուտքի տեսլականը․ մեր պետությունների հաշվին ձևավորել խաղաղություն տարածաշրջանում։ Ո՞նց են տեսնում Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղությունը։ Իրենք էլ իրենց ձևով են տեսնում։ Իրենց համար խաղաղությունը ինչպես Վահե Հովհաննիսյանն ասաց՝  հայկական երկու էթնոքաղաքական տարրի ի սպառ ոչնչացումն է՝ Արցախ, Հայաստան։ Ւրենք ռացիոնալ են, իրենց տեսանկյունից ուզում են միավորվեն, ընդհանուր սահման ունենան և մեծ կայսրություն լինեն։ Մենք ենք խանգարում։ Մարդիկ, որոնք հրաժարվում են դա ընդունել, խոսքը իշխանության խավի մասին է, որոնք կարծում են՝ հանձնելով ձեր, իմ, բոլորիս կենսական շահերը մեր երեխաների կյանքը հանձնելով՝ կարելի է ինչ-որ մի մասի համար խաղաղություն վաստակել, նման բան չկա։ Դրա հետ մեկտեղ թե′ Հայաքվեն, թե′ յուրաքանչյուր այլ գործընթաց, որը միտված է նվազագույնը մեզ բոլորիս իրավունք տալ ինչ-որ մի բան անել, դրանք այն փոքր քայլերն են, որոնք ի վերջո գալիս, մի մեծ գործընթաց են դառնում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31