ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հաստատեց Երեւանի ավագանու՝ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ժամանակացույցը եւ լրագրողների հավատարմագրման կարգը: Ըստ այդմ, Երեւանի ավագանու ընտրությունների՝ առաջադրումները կսկսվեն օգոստոսի 3-ին եւ կավարտվեն օգոստոսի 13-ին, 13-18-ը գրանցման շրջանն է, քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ից:

Session of the Central Electoral Commission regarding the preparation and holding of the Yerevan Council of Elders elections took place
Հանրային ռադիոն եւ Հանրային հեռուստաընկերությունը, նաեւ՝ մասնավոր հեռուստաընկերությունները պարտավոր են մինչեւ վաղը՝ 19.07-ը՝ 18.00-ն, հրապարակել վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը: Սակագները հաշվարկվում են հետեւյալ կերպ. դրանք կարող են լինել գովազդի նպատակով վաճառվող րոպեի՝ վերջին 6 ամսվա սակագնի 50 տոկոսից ոչ ավելին:

Session of the Central Electoral Commission regarding the preparation and holding of the Yerevan Council of Elders elections took place
5 քառակուսի մետրը գերազանցող գովազդային վահանակների տրամադրման համար հայտերը ԿԸՀ պետք է ներկայացվեն մինչեւ 24.07-ը: Հայտերի ներկայացման պահանջը վերաբերվում է նաեւ մետրոպոլիտենի, վերելակների եւ տարածքում եւ հասարակական տրանսպորտում գովազդային վահանակների տիրապետող կազմակերպություններին, որոնք նույնպես հայտերը պետք է ներկայացնեն մինչեւ 24.07-ը:
Ընտրություններին մասնակից կուսակցություններին օգտահաշիվների տրամադրումը սկսվելու է վաղվանից: Նախկինում, դա արվում էր առաջադրման պահից:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ