Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հերիք է կողքից նայեք, թե ինչպես է Ադրբեջանի խուժան քաղաքական խումբը փորձում ավարտել հայերի ցեղասպանությունը»․ բողոքի ցույց՝ Ֆրանսիայի դեսպանատան մոտ

Հուլիս 18,2023 16:16

Արցախի ապաշրջափակման պահանջով այսօր բողոքի ցույց տեղի ունեցավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ։

The operational headquarters of the Government of the Republic of Artsakh in RA organized a gathering in front of the France Embassy in Yerevan, Armenia

Հավաքի մասնակիցները հայտարարեցին, որ Ֆրանսիայից՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն, պահանջում են գործի դնել Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը։

The operational headquarters of the Government of the Republic of Artsakh in RA organized a gathering in front of the France Embassy in Yerevan, Armenia

«Երեք տասնամյակ շարունակ Ֆրանսիան գործուն եւ անմիջական մասնակցություն է ունեցել Արցախի Հանրապետության կայացման ճանապարհին։ Ինչպես Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում է հայտարարվել, Արցախի ժողովուրդն ինքնորոշման իրավունքը վաստակել եւ իրացրել է շատ վաղուց»,- հայտարարեցին հավաքի կազմակերպիչները։

The operational headquarters of the Government of the Republic of Artsakh in RA organized a gathering in front of the France Embassy in Yerevan, Armenia

Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց, որ միայն Ֆրանսիայի պառլամենտն է երկու անգամ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ «Խորին շնորհակալություն ենք հայտնում եւ ակնկալում ենք, որ ոչ թե Ֆրանսիայի արտգործնախարարը կասի՝ մեզ համար նշանակություն չունի, թե ինչ է պառլամենտը որոշել, այլ խիստ հակառակը, որ հետեւողական կլինեն, եւ Ֆրանսիայի հարիր քայլերով գործադիր իշխանությունը եւս կանի անհրաժեշտ քայլը եւ կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այն, որ մենք այսօր կանգնած ենք այստեղ եւ պահանջներ ենք ներկայացնում, բացատրվում է հետեւյալով։ Մենք ողջունում ենք բոլոր կոչերը, հայտարարությունները, այդ թվում՝ Ֆրանսիայի հարգարժան նախագահ Մակրոնի հայտարարությունները։ Բայց եթե դրանից հետո չսկսվեն հստակ քայլեր, եթե Ֆրանսիան՝ որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ, չբարձրացնի հարցը, որ Ադրբեջանի ահաբեկչական ու ցեղասպանական գործունեության համար լինեն պատժամիջոցներ Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ․․․ Գործը հասել է նրան, որ Ադրբեջանը նախատում է Ֆրանսիային եւ մեղադրում է, որ չի կարողանում իրականացնել միջնորդ պետության դերակատարությունը։ Դուք այդ քանի՞ գլուխ ունեք, անօրինական ստեղծված միավոր, որը որեւէ հիմք չունի։ Ժամանակակից Ադրբեջանը կայացել է զուտ քաղաքական հանցավոր պայմանավորվածությունների շնորհիվ, որեւէ իրավաբան չի կարող հերքել իմ ասածը։ Չկա եւ ոչ մի իրավական հիմք՝ այսօրվա Ադրբեջան կոչվող պետություն ճանաչելու համար։ Բայց միջազգային հանրությունը ճանաչել է։ Որեւէ մեկը թող ռիսկ չանի, որ միջազգային հանրության որեւէ փաստաթղթում կա գրված, որ Ադրբեջանը կամ որեւէ երկիր ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է սովետական սահմաններով։ Այդ անգրագիտությունը պատմեք ձեր անգրագետ խավին, ՄԱԿ-ը չունի ճանաչման որեւէ գործառույթ։ Չկա որեւէ միջազգային փաստաթուղթ, որտեղ նշվում են սովետական սահմանները։ Ավելին, Ալմա-Աթայի այդ հռչակագիրը, որն անընդհատ բերվում է որպես ապացույց, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանը սովետական սահմաններով, դա ստերի սուտն է»,- ասաց նա։

Լարիսա Ալավերդյանը հավելեց․ «Մենք խնդրում եւ պահանջում ենք Ֆրանսիայից՝ որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետություն, բարձրացնել առնվազն երկու հարց։ Առաջինը՝ բացել Բերձորի միջանցքը, որը զավթել եւ օկուպացրել է Ադրբեջանը։ Երկրորդը, մենք հիշենք, որ այնտեղ ապրում են մարդիկ։ Այսինքն՝ Ֆրանսիան պետք է կարողանա ապացուցել, որ ոչ թե հորդորներով, այլ գործողություններով կբացի այդ ճանապարհը, կտանի Արցախ սնունդ, դեղեր եւ անհրաժեշտ իրեր։ Հերիք է դուք լինեք կողքից նայողը, թե ինչպես է Ադրբեջանի խուժան քաղաքական խումբը փորձ անում ամբողջովին ավարտել իր սեւ գործը, ցեղասպանությունը հայերի հանդեպ, որն սկսվել է դեռ անցյալ դարի 18 թվականից սկսած»։

The operational headquarters of the Government of the Republic of Artsakh in RA organized a gathering in front of the France Embassy in Yerevan, Armenia

Հավաքի մասնակիցները իրեն գրավոր պահանջները փոխանցեցին Ֆրանսիայի դեսպանատանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31