Լրահոս
Օրվա լրահոսը

«Նայելու են բոլորի ֆեյսբուքյան էջերը, տեսնեն՝ Ադրբեջանի դեմ խոսք ասե՞լ եք, ջահերով երթի մասնակցե՞լ եք». Արմինե Ադիբեկյան

Հուլիս 18,2023 14:51

«Հայաստանի Հանրապետությունում կան քաղաքացիներ, որոնց վրա կա պատվեր Բաքվից, Թուրքիայից: Փաշինյանը ստացել է պատվեր, որ այդ մարդիկ մեկուսացվեն, որպեսզի ինչ հնարավոր է՝ հանձնի թշնամուն: Այդ մարդկանց թվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որովհետեւ նա միջազգային հարթակում բարի համբավ ունեցող անձ է, որն ունի կապեր, հնարավորություններ՝ ազդելու իրավիճակի վրա…

Այդ մարդկանց թվում է նաեւ Գրիգորի Խաչատուրովը, ու հիմա ճշտով, սխալով, ամեն բանով այդ մարդկանց պետք է պահեն բանտերում այնքան, մինչեւ Հայաստանի պատմությունն ավարտվի: Իսկ այն ավարտվելու է 2023թ վերջին»,- «Հայելի » ակումբում ասաց սոցիոլոգ Արմեն Ադիբեկյանը:

«Ուզում եմ զգուշացնել քաղաքացիական հասարակությանը, որ այստեղ հարցը Աշոտյանը չէ, հարցն այն է, որ հաջորդը ձեր հերթն է գալու, ձեր տներով են գալու: Հանկարծ չմտածեք, որ Աշոտյանին փակեցին, Խաչատուրովին փակեցին, մյուսներին փակեցին, դուք շարունակելու եք վայելել ձեր անդորրը…Կրկնում եմ՝ Բաքվի պատվերով այնպիսի զտումներ են սկսվելու Հայաստանում…Նայելու են ձեր բոլորի ֆեյսբուքյան էջերը, ու եթե երբեւիցե Ադրբեջանի դեմ խոսք եք ասել, ջահերով երթի եք մասնակցել կամ գնացել եք Ծիծեռնակաբերդ, բոլորիդ հատ-հատ բերման են ենթարկելու»,-ասաց Արմինե Ադիբեկյանը:

Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի Բրյուսելյան հանդիպմանը, սոցիոլոգի ձեւակերպմամբ. «Նա խաչ է քաշել հայ ազգի գոյության վրա եւ պատրաստ է գնալ թշնամու կողմից ներկայացված նախապայմանների կատարմանը, ընդ որում, այդ նախապայմանները բավարարելուն քավոր են կանգնում Եվրոպան, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը: Հայաստանը որպես պետություն եւ ժողովուրդ մնացել է մեն-մենակ:

Ես ՀՀ դե ֆակտո իշխանություններին չեմ դասում այդ կատեգորիայի մեջ, որովհետեւ այդ մարդիկ ոչնչացրեցին մեր սուբյեկտայնությունը, մեզ վերածեցին առեւտրի առարկայի եւ հիմա մեր ապագայի հաշվին, մեր՝ գոյություն ունենալով ապահովում են Եվրոպայի անխափան առեւտուրը Ռուսաստանի հետ…Ալիեւի ծրագրի նախատեսած բոլոր կետերը Փաշինյանն իդեալական իրականացրեց մեր լռության եւ մեր հանդուրժելու ներքո»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31