Լրահոս
Օրվա լրահոսը

1 զոհ և 16 տուժած․ Արտաշատ-Շահումյան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ

Հուլիս 18,2023 11:10

Հուլիսի 18-ին, ժամը 00։42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Շահումյան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «BMW», «Ford Transit», «Mercedes-Benz», «Infiniti» և «GAZel» մակնիշների ավտոմեքենաները․ 1 քաղաքացի մահացել է, իսկ 16-ը՝ տուժել։

Փրկարարները տուժածներ Գ․ Խ․-ին (ծնված 1990 թ.), Գ․ Պ․-ին (ծնված 1987 թ․), Գ․ Հ․-ին (ծնված 1982 թ․), Շ․ Ժ․-ին (ծնված 1998 թ.), Ա․ Ս․-ին (ծնված 2001 թ.), Գ․ Հ․-ին (ծնված 2002 թ․), Ա․ Հ․-ին (ծնված 2005 թ.), Ա․ Մ․-ին (ծնված 1964 թ.), Ա․ Գ․-ին (ծնված 1995 թ․), Խ․ Մ․-ին (ծնված 1987 թ.), Ա․ Կ․-ին, Վ․ Պ․-ին (ծնված 1988 թ.), Հ․ Ա․-ին (ծնված 1992 թ․), Ա․ Ա․-ին (ծնված 1971 թ․) և անձը չպարզված մեկ քաղաքացու մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, տուժածները հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, որտեղից Ա․ Գ․-ն, Ա․ Կ․-ն և անձը չպարզված քաղաքացին տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։

Քաղաքացի Վ․ Պ․-ն (ծնված 1979 թ․) դեպքի վայրում օգնություն ցուցաբերելիս վրաերթի է ենթարկվել և տեղափոխվել Արտաշատի ԲԿ, այնուհետև «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Դեպքի վայրում է գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը։

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31