Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետք է ճգնաժամային կառավարում իրականացնել, այլ ոչ թե արցախցիների համար խղճահարության ֆոն ապահովել․ Տիգրան Աբրահամյան

Հուլիս 18,2023 11:05

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Իշխանության տարբեր դեմքեր ԱԺ-ի ամբոնից իրենց կոտորում էին, թե Արցախը ապագա ունի Ադրբեջանի կազմում, խոսում թուրքերի հետ ախպերություն անելու անհրաժեշտության մասին, ու հիմա նույն թուրքերը պարզ ցույց են տալիս, թե այդ «ախպերությունը» ոնց է դրսևորվելու:

Իհարկե, փաշինյանական իշխանության համար առանձնապես հետաքրքիր չէ, թե մեր հայրենակիցներն Արցախում ինչպես են իրենց գոյությունը քարշ տալիս կամ ֆիզիկական գոյության նվազագույն խնդիրներ լուծում, կարևորը իրենք իշխանության են, փորները՝ կուշտ, գրպանները՝ լիքը:

Միջնորդ այն երկրները, որոնք խրախուսում են Արցախի հանձնումը, երևի արդեն բավարարված են, որովհետև Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասնակից են, թե բա` հնարավոր համարում ենք արցախցիների անվտանգ ապրելն Ադրբեջանի կազմում:

Ինչ վերաբերվում է Արայիկ Հարությունյանի` նախագահական նստավայրի դիմաց նստացույց սկսելուն, ապա պետք է ճգնաժամային կառավարում իրականացնել, այլ ոչ թե արցախցիների համար խղճահարության ֆոն ապահովել:

Ես հասկանում եմ, որ Արցախում իրավիճակը ծայրաստիճան դրսևորումներ է ստանում, նաև միջազգային հանրությանը էմոցիոնալ ուղերձներ հղելու կարիք կա, բայց դա այլ կերպ պետք է իրականացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31