Հուլիսի 17-ին՝ ժամը 23:00-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների և հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ շտապ խորհրդակցություն է հրավիրել:
Խորհրդարանի ղեկավարը հայտնել է, որ Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին:
ԱԺ նախագահը նշել է, որ նստացույցը պայքարի ծայրահեղ միջոցներից է, բայց ոչ ամենածայրահեղը: «Արցախի ամբողջական պաշարումը օրեցօր հանգեցնում է վատթարագույն ծայրահեղության, ինչն անդառնալի հետևանքների պատճառ կդառնա»,- ասել է Արթուր Թովմասյանը:
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին