Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան․ Բրյուսելում տեղի ունեցած զրույցը շարունակվում էր թշնամության, պատերազմի, կապիտուլիացիայի տրամադրության համատեքստում. «Ա1+»

Հուլիս 18,2023 00:27

«Ա1+» -«Ես կասեի, Բրյուսելում տեղի ունեցած զրույցը բոլորովին էլ խաղաղության դարաշրջանի կամ խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ չէր։ Այն շարունակվում էր թշնամության, պատերազմի, կապիտուլիացիայի տրամադրության համատեքստում, և դա շատ տխուր է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով հուլիսի 15-ին Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Շառլ Միշելի հանդիպմանը։

Բ․ Նավասարդյանն առաջարկում է ուշադիր հետևել Ադրբեջանից հնչող այն հայտարարություններին, թե պետք է բարձրացնել ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի կարգավիճակը։

«Փաստորեն, հրաժարվելով Արցախի հարցի կարգավորման միջազգային մեխանիզմներից՝ ուզում են օգտագործել այն կենտրոնը, որն, ըստ Բաքվի՝ լիովին կկատարի այն, ինչ ձեռնտու է Ադրբեջանին։ Մենք պետք է այդ մասին շատ լուրջ մտածենք և տեսնենք, թե ինչ կարող ենք հակադրել դրան»,- ասում է քաղաքական վերլուծաբանը։

Անդրադառնալով Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հնարավոր ուղիղ բանակցություններին, Բ․Նավասարդյանն ասում է՝ Արցախում պետք է ստեղծվի նոր սուբյեկտ, որը տարբեր ուղղություններով կձևավորի արցախահայության պատկերացումներն իր ապագայի մասին և բանակցությունների մեջ կմտնի Ադրբեջանի հետ։ Այնպիսի սուբյեկտ, որը կարտահայտի Արցախի մեծամասնության կարծիքը, կունենա վստահություն և ընդունելի կլինի Ադրբեջանի համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31