Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլ կերպ լինել չէր կարող, որովհետև Հայրենական պատերազմի մեջ ենք»․ Ռուբեն Վարդանյան

Հուլիս 17,2023 23:48

Ստեփանակերտում օրերս տեղի ունեցած՝ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հիմնադիր անդամների երկրորդ նիստին ներկայացվել են մեկուկես ամսվա ընթացքում կատարած աշխատանքները:

Նշվել է, որ շարժման շրջանակում ձևավորված ութ աշխատանքային խմբերը սկսել են աշխատանքները: Խմբերում ներգրավված են ոչ միայն շարժման ներկայացուցիչներ, այլև փորձագետներ Հայաստանից և Սփյուռքից: Ներկայացվել է նաև վերլուծություն երեք անվտանգության, հասարակության համախմբման ու տեղեկատվական պատերազմի ուղղությունների վերաբերյալ:

Շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը կարևորել է հաշվետվողականությունը՝ նշելով, որ համակարգվածությունը, հետևողականությունը, կոլեգիալությունն ու թափանցիկությունը իրենց աշխատանքի կարևոր սկզբունքներն են, ու դրանք պետք է պահպանվեն:

«Լուրջ մարտահրավերների առաջ ենք, լինել-չլինելու հարցը սրի պես կախված է մեր գլխավերևում: Ընտրությունը մեզ համար պարզ է, մենք ընտրել ենք պայքարի ուղին: Այլ կերպ լինել չէր կարող, որովհետև Հայրենական պատերազմի մեջ ենք»,- ասել է Ռուբեն Վարդանյանը: Նա խոսել է խոչընդոտների, դրանք հաղթահարելու ուղիների, շրջափակման դաժան պայմաններում չկոտրվելու և նորանոր հնարավորությունների փնտրտուքով գործելու տարբերակների մասին:

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման աշխատանքային ուղղության պատասխանատու Աշոտ Ղուլյանն նկատել է, որ շարժումն ընդլայնվելու ակնհայտ միտում ունի և կարևոր է համարել համակարգված եղանակով առաջ գնալը:

Ներկայացվել է նաև կազմակերպչական աշխատանքների ընթացքը:

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31