Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի նախագահի «ապաքաղաքական նստացույցի» միակ ճիշտ վայրը Հակարի կամուրջն է. Վլադիմիր Մարտիրոսյան

Հուլիս 17,2023 23:41

Քաղաքական գիտությունների թեկնածու դոցենտ, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախի նախագահի «ապաքաղաքական նստացույցի» միակ ճիշտ վայրը Հակարի կամուրջն է: Էդ սպիտակ վրանի ճիշտ տեղը ոչ թե նախագահականի աստիճաններն են, այլ ադրբեջանական անցակետի հենց դիմացը, որտեղ նստած սպասելու է հայկական կողմից տոննաներով բարձված անհրաժեշտ ապրանքները, դեղորայքը և այլնը անձամբ ընդունելուն, իսկ հետո էլ դիմի իր «կոշտ քայլերին»: Հակառակ դեպքում այս ամենը մեծ ֆարսի է նմանվում: Փորձեք անել քաղաքական քայլ և կտեսնեք արդյունքն ու ռեզոնանսը, փորձեք անել ապաքաղաքական իմիտացիա, կստանաք այն, ինչ ստացել և ստանում եք:

Հ.Գ․ Դա կլինի ոչ թե արկածախնդրություն, այլ իր կողմից նկարագրված ծայրահեղ ծանր իրավիճակին համահունչ և հանդուգն լիդերության քայլ: Պատմություն և բեկում կերտում են քաղաքական հանդգնությամբ, ոչ թե իմիտացիոն անհարմարվողականությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31