Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նստացույց է հայտարարում: Նա կմիանա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց հայտարարած քաղաքացիներին: Այս մասին քիչ առաջ նա հայտարարեց իր տեսաուղերձում։
«Սա լրացուցիչ ճիգ ու ահազանգ է միջազգային գործնական ուշադրություն գրավելու, հորդորելու միջազգային հանրությանը` կատարել ստանձնած պարտավորությունները»,- հայտարարեց նա` հավելելով, որ պահն օրհասական է, և ինքն այդ պատճառով է դիմում այդ քայլին։
Արայիկ Հարությունյանն ասաց` այսպիսով ակնկալում է, որ Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ԵՄ-ն, ՄԱԿ-ի ԱԽ-ն ու այլ լիազոր մարմիններ զերծ կմնան Ադրբեջանի հետագա ագրեսիվ ու հանցավոր գործողությունները խրախուսելուց ու անտեսելուց ու կկատարեն իրենց պարտավորությունները:
«Նստացույցին միանալը ծայրահեղ քայլ է, այս իրավիճակում ես ավելի արդյունավետ այլ տարբերակ չեմ գտել»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Արայիկ Հարությունյանը նաև հավելեց` եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա կայուն ու բնականոն հուն, ապա դրանից հետո «մենք դիմելու ենք ավելի կոշտ գործողությունների և՛ Արցախում, և՛ դրանից դուրս»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ