Հարգելի քաղաքացիներ,
պայմանավորված վառելիքի գերսղությամբ՝ հուլիսի 18-ից Ստեփանակերտում հանրային տրանսպորտը կգործի խիստ սահմանափակ ծավալով՝ ընդամենը 2,4%-ով՝ համեմատած շրջափակումից առաջ եղած ժամանակացույցի հետ։
Քաղաքային տրանսպորտի բոլոր ուղղությունները կդադարեն սպասարկվել՝ բացառությամբ Նոր Արեշ և Աջափնյակ թաղամասերի։ Նոր Արեշ երթուղու սպասարկումը կիրականացվի 15 երթով՝ ժամը 8։00-19։00, իսկ Աջափնյակ թաղամասի սպասարկման ժամերն են՝ 7։45, 8։20, 14։15, 17։30, 19։00։
Միջհամայնքային երթուղիները շարունակելու են սպասարկվել դեռևս գործող չվացուցակով։
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն