Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը դատարանն այսօր մերժեց:
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վիտալի Բալասանյանի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը: Նա առայժմ չի մեկնաբանում դատարանի որոշումը. մեկնաբանություններ կանի որոշումը ստանալուց եւ դրան ծանոթանալուց հետո:
Հիշեցնենք՝ գեներալ Բալասանյանը, նրա եղբայրը, քեռու որդին եւ Վիտալի Բալասանյանի որդին բերման էին ենթարկվել Ասկերանի իրենց տնից։ Ավելի ուշ Վիտալի Բալասանյանը, եղբայրը եւ որդին ձերբակալվել էին. Վիտալի Բալասանյանը կասկածվում է իշխանության ներկայացուցչի դեմ ոչ համաչափ վարքագիծ դրսեւորելու մեջ, իսկ նրա որդին՝ նպատակային վարկը աննպատակ ծախսելու մեջ։
Հաջորդ օրը Վիտալի Բալասանյանը կալանավորվեց, իսկ նրա եղբայրը եւ որդին ազատ արձակվեցին:
Կարդացեք նաև
Ավելի ուշ, Վիտալի Բալասանյանն առողջական խնդիր էր ունեցել, եւ նրան տեղափոխել էին հիվանդանոց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ