Կառավարության որոշմամբ 2023 թվականից աորտայի շերտազատման վիրահատությունն անվճար է` պետպատվերով:
Աորտայի շերտազատման ժամանակ պացիենտների կեսից ավելին հրաժարվում էին վիրահատությունից, թեև հասկանում էին, որ այն իրենց կյանքը փրկելու միակ ճանապարհն է. հիշում են մասնագետներն ու պարզաբանում.
վիրահատությունը բավականին թանկարժեք է, ռիսկայնությունը` շատ մեծ, ժամանակը` սուղ:
Առողջապահության նախարարության կյանքեր փրկող այս ծրագրի շնորհիվ արդեն 31 քաղաքացի վիրահատվել է:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ