Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի քանդակագործները Կարարայից նվիրաբերված սպիտակ մարմարից և հայկական տուֆից կկերտեն խաղաղությանը նվիրված 15 քանդակներ

Հուլիս 17,2023 19:12

Հուլիսի 15-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունը՝ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի և քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ համագործակցությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքում մեկնարկեց PAX ARMENICA (Հայկական խաղաղություն) խորագիրը կրող «Արա Հարությունյանի անվան քանդակագործության միջազգային հայ-իտալական փառատոնը»:

Գաղափարը հղացել էր դեռևս մեկ տարի առաջ, ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի՝ 2022թ. հունիսի 15-ին Իտալիա կատարած աշխատանքային այցի ընթացքում, երբ նախարարը պատրաստակամություն հայտնեց որպես հասարակական աշխատանք աջակցել ՀՀ դեսպանությանը այս հարցում՝ միևնույն ժամանակ ակնկալելով երկարաժամկետ առումով սոցիալական բարիք ստեղծել Փարաքար համայնքի համար։

Շուրջ մեկ տարի տևած անխոնջ աշխատանքի և գերազանց համագործակցության արդյունքում այս նախագիծն իրականություն դարձավ։
Փառատոնը նշանավորում է նաև Երևանի և Կարարայի միջև քույրացման հուշագրի 50-ամյակը և նվիրվում է հանրահայտ հայ քանդակագործ Արա Հարությունյանի հիշատակին։ Բոլոր մարմարները փառատոնին նվիրաբերվել են Կարարա քաղաքի կողմից։

Արա Հարությունյանն իր ստեղծագործական տաղանդով մեծ ներդրում է ունեցել Երևանն ու Կարարան կամրջելու գործում՝ հեղինակելով Կարարայում գտնվող Հայ-իտալական բարեկամության հուշարձանը, ինչպես նաև նպաստելով Երևանում մեր երկու հիասքանչ քաղաքների քույրացումը նշանավորող հուշարձանի տեղադրմանը։

Յոթ երկրներից ժամանած հայտնի քանդակագործներն ավելի քան 20 օր Կարարայից նվիրաբերված սպիտակ մարմարից և հայկական տուֆից կկերտեն խաղաղությանը նվիրված 15 քանդակներ, որոնցից 2-ը կտրամադրվի Երևան քաղաքին՝ ի նշանավորումն Երևանի և Կարարայի համագործակցության 50-ամյակին։

Փառատոնի շրջանակներում «AknEye» ընկերության կողմից առաջին անգամ ստեղծվելու են ֆիզիկական քանդակների թվային՝ «NFT» տարբերակները, որոնց վաճառքից գոյացած գումարներն ուղղվելու են Փարաքար համայնքում ժամանակակից արվեստանոցի ստեղծմանը:

Փառատոնին իր մասնակցությունն է բերել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։
Միջոցառման փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին՝ Իտալիայից հրավիրված պատվավոր հյուրերի մասնակցությամբ։

ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31