Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոնդեցիների իրավունքները պաշտպանված են լինելու. կմեկնարկի թաղամասի վերակառուցման նախագծի երկրորդ փուլը

Հուլիս 17,2023 17:59

Կոնդի վերակառուցման նախագիծը գործնական փուլ կթևակոխի. համայնքն ու գործադիրը քննարկում են հայեցակարգի մրցույթի երկրորդ փուլի մեկնարկն ու առաջիկա անելիքները: Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են նաև կոնդեցիները:

Հայտարարված միջազգային բաց մրցույթի արդյունքներով հաջորդ փուլ է անցել յոթ նախագիծ: Հայեցակարգային առաջարկներն այն պատկերացումներն են, թե ինչպիսին կարող է լինել Կոնդի քաղաքաշինական միջավայրը:

Նախագծի իրագործման հիմքում, որպես կարևոր պայման, դրված է բնակիչների տների և հարակից տարածքների սահմանների ճշտման ու սեփականության վկայականների տրամադրման խնդրի լուծումը: Թաղամասում ընդհանուր առմամբ գույքագրված է շուրջ 900 գույքային միավոր:

Թե հայեցակարգային որ առաջարկը կդառնա ծրագիր ու կիրագործվի՝ կորոշվի մրցութային երկրորդ փուլի ժամանակ: Նախաձեռնության նպատակը, սակայն, հստակ է. պահպանել պատմական թաղամասի ինքնատիպ կերպը և այն համատեղել քաղաքային նոր միջավայրին ու ավանդույթներին:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31