Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում այսօր խոսեց «Հայաքվեի» մասին:
«Հայաքվեն բացարձակ օրինական, բացարձակ տրամաբանական եւս մի միջոց է՝ մեր վերաբերմունքը, մեր քաղաքացիական դիրքորոշումը արտահայտելու: Երբ այս օրենսդրական նախաձեռնությունը մտնի պառլամենտ եւ եթե ՔՊ-ն սրան կողմ չքվեարկեց, ուրեմն իրենք քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն իշխանության յուրացման համար: Որովհետեւ իրենց նախընտրական ծրագրով իրենք իշխանության են եկել Ղարաբաղի կարգավիճակը հստակեցնելու օրակարգով: Այսինքն, եթե իրենք դրանից հրաժարվում են, նշանակում է իրենք զանգվածային խաբեություն են իրականացրել: Հաստատում են դա:
Այնպես որ, սա բացարձակ օրինական, մեր երկրի սահմանադրությունից, Անկախության հռչակագրից, Գերագույն խորհրդի որոշումներից բխող նախաձեռնություն է, որով ընդամենը փորձ է արվում քրեականացնել մեր պետության շահերին դեմ մեր պետական պաշտոնյաների գործունեությունը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ