Լրահոս
Օրվա լրահոսը

Ակբա բանկը կառուցապատման վարկեր կտրամադրի սահմանամերձ գոտիներում

Հուլիս 17,2023 16:10

Ակբա բանկը մեկնարկել է սահմանամերձ բնակավայրերում կառուցապատման սուբսիդավորվող վարկերի տրամադրում՝ «ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024թթ. ծրագրի» շրջանակում։

Վարկավորումից կարող են օգտվել ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող ամուսինները, որոնցից առնվազն մեկն ունի ՀՀ քաղաքացիություն։ 

Վարկավորումից օգտվելու այլ պայմաններն են՝

  • Նվազագույն գումար՝ 1.000.000 ՀՀ դրամ
  • Առավելագույն գումար՝000.000 ՀՀ դրամ
  • Ժամկետը՝120 ամիս
  • Տարեկան անվանական տոկոսադրույք` (հաստատուն ամիսների թիվ՝ 12 ամիս) 13%

Սուբսիդավորման պայմաններն են՝

  • Մայր գումարի գծով սուբսիդավորում – ամսական ոչ ավել քան 277.000 ՀՀ դրամ, իսկ վարկի գործողության ողջ ընթացքում՝ 16,000,000 ՀՀ դրամ,
  • Վարկի տոկոսագումարի գծով սուբսիդավորում– 13%, ամսական ոչ ավել, քան 203,000 ՀՀ դրամ, իսկ վարկի գործողության ողջ ընթացքում ոչ ավել, քան 12,668,000 ՀՀ դրամ։

Վարկավորման վերաբերյալ մնացյալ պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Ծրագրի շրջանակում սուբսիդավորման ենթակա են միայն ՀՀ սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակելի տան կառուցապատում իրականացնելու նպատակով տրամադրված վարկերը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31