«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման գործադիր կոմիտեի անդամները և շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը երեկ հանդիպումներ են ունեցել Մարտակերտի շրջանի Հաթերք և Պողոսագոմեր համայնքներում:
Ժողովրդի հետ ջերմ ու անկեղծ մթնոլորտում տեղի է ունեցել քննարկում ամենատարբեր հրատապ հարցերի շուրջ: Համայնքների բնակիչներին հուզող առաջնահերթ խնդիրները հիմնականում վերաբերել են անվտանգության ու պաշտպանական հարցերին: Բնակիչները նշել են, որ պատրաստ են դիմակայել ժամանակավոր զրկանքներին, միայն թե նշված ուղուց շեղում չլինի:
Հաթերքցիները, որ Արցախյան գոյամարտից հայտնի են իրենց համարձակությամբ ու ոգով, պատրաստակամություն են հայտնել պայքարել հանուն ազատ, անվտանգ, երջանիկ հայկական Արցախի:
Գործադիր կոմիտեի անդամները ներկայացրել են Շարժման գաղափարախոսությունն ու նպատակը, իրականացվող ծրագրերը: Նշվել է, որ Շարժման շրջանային գրասենյակներն արդեն գործում են, և համայնքի բնակիչները կարող են տեղերում կապ պահպանել գրասենյակի հետ:
Կարդացեք նաև
Արցախի անվտանգության և զարգացման ճակատ