Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս հրեշավոր շրջափակումը տեղի է ունենում 21-րդ դարում». ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը օլիմպիական հանրության ուշադրությունն է հրավիրել Արցախում ստեղծված հումանիտար աղետի վրա

Հուլիս 17,2023 15:19

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետի և տեղի ունեցող ծայրաստիճան վտանգավոր գործընթացների վերաբերյալ պաշտոնական նամակ-գրություններ եմ ուղարկել Միջազգային օլիմպիական կոմիտեի, Եվրոպական օլիմպիական կոմիտեի, Ասիական օլիմպիական կոմիտեի, ինչպես նաև 100-ից ավել երկրների ազգային օլիմպիական կոմիտեների նախագահներին:

Միջազգային հանրությունը պետք է տեղյակ լինի Արցախի մեր հայրենակիցների կյանքին ու անվտանգությանը սպառնացող արհավիրքի մասին:

Ստորև ներկայացնում եմ գրության բովանդակությունը.

«Լեռնային Ղարաբաղը 215 օր է գտնվում է շրջափակման մեջ։ 120 հազար խաղաղ բնակիչ կտրված է աշխարհից։ 120 հազար խաղաղ բնակիչ կանգնած է սովի եզրին։ Առկա է դեղորայքի, մանկական սննդի, վառելիքի տոտալ դեֆիցիտ։ Մարդիկ զրկված են բուժվելու, տեղաշարժվելու և շատ այլ իրավունքներից։

30 հազար երեխա կանգնած է սովի և հյուծման վտանգի առաջ։ Հղի կանայք չեն ստանում անհրաժեշտ կալորիականությամբ սնունդ, վտանգված է դեռևս լույս աշխարհ չեկած երեխաների կյանքն ու առողջությունը։

Այս հրեշավոր շրջափակումը տեղի է ունենում 21-րդ դարում։ Միջազգային բազմաթիվ հեղինակավոր կառույցներ և տերություններ կոչ են արել՝ անհապաղ վերացնել շրջափակումը։

Ձեր ուշադրությունը հրավիրելով ստեղծված վիճակի վրա՝ վստահ եմ, որ համաշխարհային օլիմպիական շարժումը, որի առանցքում արդարությունն ու հումանիզմն են, չի կարող անտարբեր լինել այս իրականության հանդեպ»։

Հրաչյա Ռոստոմյան

ՀԱՕԿ Գլխավոր քարտուղար

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31