Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Որ պահին Նիկոլ Փաշինյանը Արցախի հանձնման փաստաթուղթը ստորագրեց՝ Ալիեւը նրան միջազգային հանցագործ է ճանաչելու՝ ասելով. 2020 թվականի հոկտեմբերի 6-ին եկել, իմ երկրի տարածքում իմ դեմ կռիվ էիր մղո՞ւմ»

Հուլիս 17,2023 15:15

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսելով Հայաստանի գործող իշխանության եւ հատկապես վարչապետի վարած քաղաքականության հնարավոր զարգացումների եւ հետեւանքների մասին՝ ասաց. «Եթե Նիկոլ Փաշինյանը 1991 թվականի փաստաթղթին հղում անելով ասում է, թե դա Ադրբեջան է, բա 44-օրյա պատերազմում կամավորականներին կանչում էր, որ գնան Ադրբեջան ի՞նչ կռիվ տան: Ինքը, որ հիմա Հայաստանը վերացնում է, որպեսզի պատասխանատվության չենթարկվի, դեռ չի պատկերացնում, որ վերջում Ալիեւն է իրեն պատասխանատվության կանչելու: Ասելու է, որ դու ես հոկտեմբերի 6-ի փաստաթուղթը ստորագրել, որ Արցախն Ադրբեջան է: Կարո՞ղ եմ իմանալ, թե 2020 թվականի հոկտեմբերի 6-ին ինչի՞ էիր եկել Ստեփանակերտ: Գնացել էիր հրամանատարա-շտաբային կետ, ռազմական գործողության պլանների էիր ծանոթանում: Եկար, ֆեյսբուքով գրեցիր, որ վաղը ռազմաճակատում մեծ ռազմական գործողություն է լինելու: Չհասկացա, եկել էիր Ադրբեջանի տարածքում Ադրբեջանի դեմ ռազմական գործողություննե՞ր էիր պլանավորում ու ղեկավարում: Ալիեւը իրեն չի հարցնելո՞ւ:

Ալիեւը ասում է՝ Նիկոլ Փաշինյանը հիմա ինչ-որ խոսում է, պիտի գրի ու ստորագրի, ուզում է փաստաթղթավորի, որ դա լինի ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ Հայաստանի պարտավորությունը: Որ պահին Նիկոլ Փաշինյանը դրա տակ ստորագրեց, Ալիեւը չի ուշացնելու, ասելու է՝ ստորագրեցիր չէ՞, որ սա 1991 թվից Ադրբեջան է եղել, դե արի տեսնեմ, թե դու Ադրբեջանի տարածքում ի՞նչ գործ ունեիր 2020 թվականի հոկտեմբերի 6-ին: Եկել էիր իմ երկրի տարածքում իմ դեմ կռիվ էիր մղո՞ւմ:

Պատասխանատվության է ներկայացնելու հենց Հաագայի դատարանով, որի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը, սա վավերացնում էր կարծելով, թե Պուտինին կկալանավորեն: Բայց տեղյակ չի, որ նույն փաստաթղթով իրեն են կալանավորելու: Հենց Ալիեւը իրեն միջազգային հանցագործ է ճանաչելու:

Ալիեւը Հայաստանի բոլոր ղեկավարներին, Արցախի հերոսներին Փաշինյանի ձեռքով է քրեական հետապնդման ենթարկում, բայց հաջորդ փուլում նաեւ իրեն է կանգնեցնելու դատարանի առաջ: Փաշինյանը դեռ չի հասկանում, թե ում հետ գործ ունի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31