Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական Երեւանն ասելիք չունի՞ Դավիթ Շահնազարյանի բացահայտման վերաբերյալ

Հուլիս 17,2023 14:03

«Բանակցային գործընթացի վերաբերյալ պաշտոնական անդրադարձ եղել է եւ այս պահին հավելյալ ասելիք չկա». սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի պատասխանն է Aravot.am-ին։

Վարչապետի մամուլի խոսնակին խնդրել էին հերքել կամ հաստատել արտակարգ եւ լիազոր դեսպան Դավիթ Շահնազարյանի երեկ արած սկանդալային բացահայտումը:

Հիշեցնենք, Արցախն Ադրբեջանի կազմում ինտեգրելու 12 ամիս տեւողությամբ ճանապարհային քարտեզը, որն ըստ մեր զրուցակցի՝ բաղկացած է չորս կետից, Ադրբեջանի իշխանությունը փոխանցել է Հայաստանի իշխանությանը: Ըստ Դավիթ Շահնազարյանի տեղեկության, ՀՀ իշխանություններն այդ փաստաթուղթը պետք է փոխանցեն Արցախի իշխանություններին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31