Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորություն կա՝ բանակցողի փոխում. Անդրանիկ Թևանյան

Հուլիս 17,2023 13:54

«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչ անել

Հայաստանի իշխանությունը հետևողականորեն տարածում է, որ ՀՀ անվտանգային խնդիրները հնարավոր է լուծել միայն Արցախը հանձնելու գնով։ Այսինքն՝ հայաստանցի–ղարաբաղցի հակադրություն սերմանելը դարձել է պետական քաղաքականություն։ Այդ սերմանումը «Հայկական ժամանակ» թերթի էջերից տեղափոխվել է կառավարական կաբինետներ։

«Արցախը հանձնենք, որ Հայաստանը պահենք» թեզն այն մեծագույն խաբեությունն է, որը կիրառվում է ՀՀ քաղաքացիների նկատմամբ այս իշխանության կողմից։ Դա մարդկանց զգոնությունը բթացնելու, իրականությունից փախցնելու, ինքնակործան թմբիրի մեջ գցելու սուտ է։ Այդ ստի ու հակապետական կոդի դեմ պետք է հետևողական պայքար մղել։

«Մայր Հայաստանի» կողմից իրականացվող տնետուն աշխատանքը նաև այդ նպատակով է։

Մեր շփումները հազարավոր ընտանիքների հետ ցույց են տալիս, որ մարդկանց մեծ մասը, բարեբախտաբար, դեռ չի ընկել այդ ստի թակարդը և դեմ է վարվող քաղաքականությանը, բայց միևնույն ժամանակ պատերազմից ունեցած վախը նրանց դարձնում է շփոթված։

Բոլորիս խնդիրը պետք է լինի՝

–բացատրել մարդկանց, որ պատերազմ ու պարտություն բերում է օրվա իշխանության քաղաքականությունը (փաստարկների պակաս չկա),

–բացատրել, որ Արցախի անկմամբ դրվում է Հայաստանի անկման սկիզբը (այստեղ ևս փաստարկների և հիմնավորումների հսկայական զինանոց կա),

–բացատրել և հույս տալ, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորություն կա (այդ հնարավորության դուռը բացվում է բանակցողի փոփոխությամբ)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31