ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է «Այսօր ինձ հայտնի դարձավ, որ ԵՊՀ-ում այլևս ժամեր չունեմ… Աշխատանքային իրավունքի գծով երկրում միակ դոցենտը լինելով՝ առանց պատճառի զրկվեցի աշխատանքից… Հալալ ա…» :
Թեմայի վերաբերյալ Aravot.am-ի հարցմանն ի պատասխան ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը հետեւյալը փոխանցեց. «Գևորգ Պետրոսյանը ԵՊՀ-ում աշխատել է ժամավճարային հիմունքով դասախոս: Հունիսի 19-ին նրա համալսարանական էլհասցեին ուղարկվել է ազատման վերաբերյալ պատշաճ ծանուցում»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ