Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանի որդու սնանկացած քավորը 40 մլն դոլարանոց համալիրի փայատեր է. «Պալլադա Ծաղկաձորը» խախտումներով է կառուցվում. «Հետք»

Հուլիս 17,2023 12:40

Ծաղկաձոր քաղաքում կառուցվում է 40-50 միլիոն դոլար գնահատված մի համալիր, որի մեկնարկը տրվել է 2021 թ.-ի խորհրդարանական ընտրություններից հետո։ «Հետքը» պարզել է, որ բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցապատման մեջ փայ (բաժնեմաս) ունի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրը, որը դատարանի վճռով սնանկ է ճանաչված։

Բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցապատման փաստաթղթերում խախտումներ է գտել վարչապետին ենթակա Տեսչական մարմինը։ Նույն մարմինը, սակայն, չի տեսել մեկ այլ խախտում, որը «Հետք»-ն է պարզել։

«Պալլադա Ծաղկաձորը» խախտումներով է կառուցվում

Հունիսի 26-ին Ծաղկաձորի քաղաքապետարանում մասնակցեցինք «Պալլադա Ծաղկաձոր» բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի 9 մասնաշենքից 2-ի կառուցման վերաբերյալ հանրային լսմանը։ Այդ լսումը նախորդում էր համայնքի ղեկավարի կողմից շինթույլտվություն տրամադրելուն։ Այսինքն՝ հունիսի 26-ի դրությամբ ո՛չ «Պալլադա Ծաղկաձոր» ՍՊԸ-ն, ո՛չ հողամասի սեփականատերերը բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու շինթույլտվություն չունեին։ Սակայն, մի քանի ամիս է՝ «Պալլադա Ծաղկաձորի» շինհրապարակում եռուզեռ է, համալիրի հիմքերն են դրվում, մի մասնաշենքի երկու ստորգետնյա հարկերը կառուցվել են։

Պարզվում է՝ Ծաղկաձորի ՔՊ-ական քաղաքապետ Նարեկ Հարությունյանը դեռևս 2022 թ.-ի սեպտեմբերի 27-ինկառուցապատողներինշինթույլտվություն է տվել համալիրի ստորգետնյա հարկերի հիմնակմախքի կառուցման համար։

Ուսումնասիրելով «Պալլադա Ծաղկաձոր» համալիրի քաղաքաշինական փաստաթղթերը՝ պարզեցինք, որ Ծաղկաձորի քաղաքապետը 2022 թ.-ի սեպտեմբերին կառուցապատողներին ստորգետնյա հարկերը կառուցելու թույլտվություն է տվել այն պայմաններում, երբ դեռ չէին ստացվել ՇՄԱԳ և համալիր փորձաքննությունների դրական եզրակացությունները։ ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացությունը կառուցապատողին տրվել է 2023 թ.-ի փետրվարին, իսկ պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը տրվել է 2023 թ.-ի հուլիսի 6-ին։

Այսինքն` Ծաղկաձորի քաղաքապետ Նարեկ Հարությունյանը, առանց վերը նշված փորձաքննությունների դրական եզրակացությունների, շինթույլտվություն է տրամադրել

Ալեն Սիմոնյանն ինչպես Ալեն Սիմոնյանը

Պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, նրա որդու քավոր Էդգար Ավագյանին։ Մինչ հոդվածի հրապարակումը Էդգար Ավագյանից պարզաբանում չստացանք։

ԱԺ նախագահին ուղղված գրության մեջ նշեցինք, թե ինչ ենք պարզել մեր ուսումնասիրությամբ և ինչ եզրահանգման ենք եկել․ «Հաշվի առնելով կառուցապատող ընկերության՝ առանց օրինական հիմքերի կառուցապատում իրականացնելու փաստը, Ծաղկաձորի քաղաքապետարանի անգործությունը, վարչապետին ենթակա ՔՏՀԱ տեսչական մարմնի մեղմ վարքագիծը, կառուցապատող ընկերությունում 25% բաժնեմաս ունեցող Էդգար Ավագյանի և ձեր փոխկապակցվածությունը՝ մենք եզրահանգում ենք, որ վերջինս ձեզ է ներկայացնում նշված ընկերությունում կամ ձեր հեղինակությունն է օգտագործվում անխոչընդոտ ապօրինի կառուցապատում իրականացնելու համար»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պատասխանը սպառնալից է։

«Ի պատասխան Ձեր հարցի, նշենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վերոգրյալից տեղյակ չէ, որևէ մասնակցություն չունի, որևէ ձևով տվյալ հարցին առնչություն չունի։ Բամբասանքներ, զրպարտություններ, հերյուրանքներ չենք մեկնաբանում և խնդրում ենք զերծ մնալ Ալեն Սիմոնյանի անունը հրապարակումների դիտողականությունը բարձրացնելու կամ սեփական աշխատանքն արդարացնելու անհաջող շահարկման փորձերից։ Նման փորձերն ունենալու են իրավական հետևանքներ. մենք հետամուտ ենք նման դեպքերի հանդեպ»,- Ալեն Սիմոնյանի պատասխանը մեզ փոխանցեց նրա մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

Հ Գ Ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր «ԱԺ նախագահը Հայաստանում, բարեբախտաբար, թե դժբախտաբար, ոչ մեկին չի կարող հովանավորել. ի՞նչ լծակ ունի Ազգային ժողովի նախագահը: Կարող է հովանավորել վարչապետը, բայց ես գիտեմ, որ ես ոչ մեկին չեմ հովանավորում, և բոլորը գիտեն»։

Ի դեպ, նույն Էդգար Ավագյանն ընկերական կապեր ունի նաև Նիկոլ Փաշինյանի մերձավորների հետ։

Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31