Հուլիսի 16-ին կյանքից հեռացել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի աները: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
Նշենք, որ Armlur-ի տեղեկություններով՝ պետնախարարի աներոջ առողջական վիճակը հանկարծակի վատթարացել է ու քանի որ Արցախում առողջապահական լուրջ խնդիրներ կան, անհնարին է դարձել նրան բժշկական օգնություն ցուցաբերելը, ինչի պատճառով արձանագրվել է մահը: