Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ժողովուրդը ունի մեկ անելիք՝ ընտրել իշխանություն և ծայառել հայրենիքին. ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է. Մանե Թանդիլյան

Հուլիս 17,2023 11:21

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախում ստեղծված իրավիճակի, Հայաստանի անվտանգության խնդիրների միակ պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է։ Այնպես, ինչպես ցանկացած երկրի խնդիրների համար պատասխանատու է երկրի իշխանությունը։

Ցանկացած ներքին, արտաքին մարտահրավեր պետք է դիմակայվի իշխանությունների կողմից։

Հերիք է ամեն ինչում՝ անտարբերության, լռելու, չպայքարելու մեջ մեղադրել ժողովրդին։

Ի՞նչ պետք է անի ժողովուրդը, որ չի անում։ Թերևս աշխարհի ամենաքաղաքականացված, ամենապայքարող ժողովուրդներից մեկն ենք, բայց պետական գործառույթները պատկանում են իշխանությանը։

Հայաստանը պետություն է՝ պետական ինստիտուտներով, պետական պաշտոնյաներով, որոք պարտավոր են լուծել երկրի բոլոր խնդիրները։

Ժողովուրդը ունի մեկ անելիք՝ ընտրել իշխանություն և օրենքի շրջանակներում ծայառել հայրենիքին։

Հիմա մենք ունենք մեկ խնդիր՝ ժողովրդի կողմից իրականացնել իշխանափոխություն ընտրությունների միջոցով։ Մնացած ամեն ինչով ժողովրդին զբաղեցնելը երկարացնում է այս իշխանության կյանքը՝ բերելով նորանոր խնդիրներ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31