Գեղարքունիքի մարզի Սարուխան բնակավայրի նախկին ղեկավար՝ Լ. Վոլոդյայի Ա.-ն, պաշտոնավարման ընթացքում չարաշահել է իր դիրքը: Նման հաղորդում է ստացվել ԱԱԾ-ում, 2023 թվականի հուլիսի 7-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունից:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և կատարված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2005 թ.-ին Սարուխան բնակավայրում կառուցված ոռոգման ջրի խորքային հորը տնօրինում է Սարուխան բնակավայրի վարչական ղեկավար` Լ.Աբրահամյանը, որից հանված ջուրը նա տրամադրում է ազգաբնակչությանը` ամսեկան վարձավճարներով, ցանքատարածքները ջրելու համար: Պարզվել է նաև, որ ոռոգման ջրի խորքային հորից հանված ջրի վարձավճարները ազգաբնակչությունից հավաքել է Սարուխան բնակավայրի բնակիչ` Օ. Մ.-ն:
Հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ