Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ծանր պայմաններում դժվարությամբ կազմակերպվող միջոցառումները ադրբեջանական քարոզչամեքենան գործիք է դարձնում

Հուլիս 16,2023 22:39

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս ծանր պայմաններում դժվարությամբ կազմակերպվող փոքրաքանակ մասնակցությամբ միջոցառումները ադրբեջանական քարոզչամեքենան գործիք է դարձնում՝ միջազգային տարբեր կառույցներին մոլորեցնելու կամ ապակողմնորոշելու համար, որ բլոկադա ու հումանիտար ճգնաժամ չկա:

Հարսանիքների ու այլ սիրուն միջոցառումների տեսանյութերը ոգևորող են, ցույց են տալիս ուժ ու կամք, բայց խնդրում եմ ձևական ճոխ կյանքի հետ ասոցացվող տեսանյութերը տարածելուց զերծ մնալ։

Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը նույնպես այդ թեմայով գրառում էր կատարել՝ նշելով․

Անգամ այս իրավիճակում մարդիկ պետք է ամուսնանան, ավելին` Արցախի համար այս ճակատագրական փուլում ամուսնությունը պետք է խրախուսվի, քանզի ընտանիքն է պետության և պետականության ամենաամուր հիմքը:
Բայց եթե որոշել ենք սահմանափակումներ մտցնել և պայքարել, ապա պայքարը պետք է տարվի ամեն ուղղությամբ։

Ամբողջ ադրբեջանական ալիքներում արցախցիների սթորիներն են, նմանատիպ գրառումով՝ “А вот как вчера прошёл вечер в «голодающем блокадном» Ханкенди”։
Տեղեկատվական պատերազմը հաճախ ավելի արդյունավետ է, քան զենքով պատերազմը, ցավոք, մենք դեռ շատ հեռու ենք նման գիտակցումից:

Լուսանկարը՝  Դավիթ Ղահրամանյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31