«Ուրարտուի» ֆուտբոլային ակումբի արդեն նախկին եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի արդեն կայացած տրանսֆերի մասին այսօր տեղեկացրել է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ 23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ աշխատանքային պայմանագիր է կնքել մինչեւ 2025/2026 մրցաշրջանը, սակայն գործարքի արժեքի մասին տեղեկություն չի հրապարակվում։
Ուգոչուկվու Իվուն այս տարվա մարտին նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականում եւ այդ ժամանակվանից սկսած մասնակցել է չորս հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ