Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախն Ադրբեջանի կազմում ինտեգրելու համար Ադրբեջանը 12 ամիս է նախատեսում. Դավիթ Շահնազարյան

Հուլիս 16,2023 14:56

«Ադրբեջանի իշխանությունները պատրաստել են Արցախի հանրապետությունը եւ նրա ժողովրդին ամբողջապես Ադրբեջանի կազմ ինտեգրելու ծրագիր, որը ըստ էության, ճանապարհային քարտեզ է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Դավիթ Շահնազարյանը:

Այդ ծրագիր-ճանապարհային քարտեզն, ըստ մեր զրուցակցի, նախատեսում է ինտեգրման գործընթացի չորս փուլ.

  1. Փաստաթղթերի, այդ թվում, առաջին հերթին անձնագրերի փոխարինում ադրբեջանական անձնագրերով,
  2. ԼՂ-ում Ադրբեջանական մանաթի ներդրում,
  3. Արցախի ՊԲ-ի ամբողջական զինաթափում եւ կազմալուծում,
  4. Իշխանության ամբողջական հանձնում ադրբեջանական իշխանությանը։

Ծրագրի այլ մանրամասներ Դավիթ Շահնազարյանը չցանկացավ ներկայացնել:

Նա նաեւ հայտարարեց, որ այդ ծրագիր-ճանապարհային քարտեզի գործողության համար նախատեսված է ժամկետ՝ 12 ամիս. 3 ամիս յուրաքանչյուր փուլի համար:

Հարցին՝ Հայաստանի իշխանությունները տեղյա՞կ են այս ծրագրի մասին, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Ըստ իմ տեղեկությունների, Ադրբեջանի իշխանությունները այս ծրագիրը փոխանցել են ՀՀ իշխանություններին: Նաեւ տեղյակ եմ, որ ՀՀ իշխանություններն այս փաստաթուղթը պետք է փոխանցեն Արցախի Հանրապետության իշխանություններին:

Հուսով եմ, ՀՀ իշխանությունները կհայտարարեն, որ նման փաստաթուղթ չեն ստացել եւ ընդհանրապես ոչ մի տեղեկություն չունեն նման փաստաթղթի մասին»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31