Օպերային երգիչ, բարիտոն Ակսել Դավեյանը Սանկտ Պետերբուրգում կայացած Ելենա Օբրազցովայի անվան երիտասարդ օպերային երգիչների 14-րդ միջազգային մրցույթում առաջին մրցանակի է արժանացել։
Նա եզրափակիչ փուլում կատարել է Ռոսինիի «Սևիլյան սափրիչը» օպերայից Ֆիգարոյի կավատինան և Չայկովսկու «Իոլանտա» օպերայից Ռոբերտի արիան։
Նշենք, որ երիտասարդ օպերային երգիչը հանդես է եկել մի շարք ներկայացումներում` ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրներում։
Կարդացեք նաև
Յուրաքանչյուր ստեղծագործություն Ակսել Դավեյանը նորովի է մատուցում, այդպիսով հիացմունքի պահեր պարգևում հանդիսատեսին։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ