Հուլիսի 13-ին Գյումրու Շիրակացի փողոցում գտնվող «Իդեալ» խանութի դիմաց, ժամը 18․00-ի սահմաններում վրաերթի էր ենթարկվել Շիրակի պետական համալսարանի հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս 67-ամյա Աստղիկ Սիմոնյանը։
Ոստիկանության պաշտոնական տեղեկատվության համաձայն, նրան վրաերթի էր ենթարկել «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։ Կնոջը մարմնական վնասվածքներով՝ ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել էին Գյումրի բժշկական կենտրոն, որտեղից և մայրաքաղաք։
Աստղիկ Սիմոնյանի բարեկամների փոխանցմամբ, նա ի սկզբանե գիտակցություն չի ունեցել, վնասված է եղել սրտի աորտան։ Էրեբունի բժշկական կենտրոնում վիրահատել են նրան, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։
Բարեկամները նաև նշեցին, որ վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, նա բուժօգնություն է կազմակերպել։
Կատարվում է քննություն:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ