Արցախի Հանրապետության վաստակավոր արտիստ Սամվել Եվրիյանը Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հրավիրված համաժողովրդական հանրահավաքում ասաց․ «Ես համոզված եմ, որ այստեղ կանգնած յուրաքանչյուր քաղաքացի քաջ գիտակցում է, թե ինչի համար է այստեղ։ Այն ազգը, որը միասնական չէ, երբեք հաղթանակի չի հասնում։ Եվ զուր չէր, որ հանճարեղ Չարենցը կրկին անգամ հիշեցրեց․ «Ով հայ ժողովուրդ։ Քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։ Եվ այդ փրկությունը, այդ հավաքական ուժն էր, հավատքն առ Աստված, որ 1992 թվականին հայ զինվորը մտավ Շուշի, եւ մոմ վառվեց Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում։ Եկեք չմոռանանք եւ կրկին անգամ մենք ինքներս վառենք այդ մոմերը»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ