Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը քիչ առաջ տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ Բրյուսելում Ալիև-Փաշինյան-Միշել բանակցությունների ընթացքում քննարկվել է այդ թվում «Ադրբեջանի տարածքներից հայկական զորամասերի դուրսբերումը և ապօրինի կազմավորումների զինաթափումը»։
«Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղ գործընթացի շուրջ բանակցությունների շարունակման շուրջ, սահմանների սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների բացման, Ադրբեջանի տարածքներից հայկական զորամասերի դուրսբերման և ապօրինի զորամասերի զինաթափման շուրջ»,- ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունում։ Դրանում նաև ընդգծվում է՝ Բրյուսելում կայացած այս բանակցությունները գնահատվել են որպես վաշինգտոնյան հանդիպման շարունակություն։
Թարգմանությունը՝ Azatutyun.am-ի